Հայերեն   English   Русский  

​Հայդի Քլումը մեկնաբանել է Վիտո Շնաբելի հետ բաժանման մասին տեղեկությունը


  
դիտումներ: 1887

Մոդելը և վաճառքի գործակալը որոշել են բաժանվել

Սուպերմոդել Հայդի Քլումը որոշել է վերջ դնել վերջերս լրատվամիջոցներում պարբերաբար իր և Վիտո Շնաբելի սիրավեպի ավարտի մասին հայտնվող տեղեկություններին և պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել: Գրում է Elle.ru-ն:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադար վերցնել հարաբերություներում և ամեն ինչ կշռադատել», - People ամսագիրը մեջբերում է մոդելի խոսքերը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 44-ամյա Հայդի Քլումը և 31-ամյա գործակալը բաժանվել են: Իսկ աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ նրանք դադարել են միասին ապրել և հազվադեպ են հանդիպում: Աղբյուրները նշել են, որ զույգի բաժանման գլխավոր պատճառներից մեկը Շնաբելի դավաճանություններն են եղել:

Բացի այդ, պապարացիները Շնաբելին ամիսներ առաջ մեկ այլ կնոջ հետ համբուրվելիս էին նկարահանել: Զույգի հարաբերությունները երեք տարի են շարունակվել: 2016թ. Շնաբելն ամուսնության առաջարկություն էր արել Քլումին, սակայն մերժում ստացել:

Իր որոշումը Հայդի Քլումը բացատրել էր երկու անհաջող ամուսնություններով:Հայդի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: