Հայերեն   English   Русский  

​Քեյթ Ուինսլեթը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ ընկերության մասին


  
դիտումներ: 3537

Հոլիվուդյան դերասաններ Քեյթ Ուինսլեթի և Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերությունն արդեն 20 տարուց ավել է շարունակվում:

Դերասանները ծանոթացել են «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների ընթացքում` 1997թ.-ին:

Այդ ընթացքում նրանց բազմիցս սիրավեպ են վերագրել, իսկ զույգն անդադար հերքել է այդ տեղեկությունը և հայտարարել, որ ընդամենը լավ ընկերներ են: Գրում է Elle.ru-ն:

«Շատ լավ եմ հիշում, թե ինչպես ենք նշել իմ 21-ամյակը` միգուցե տորթի կտորների քանակի պատճառով, որ ես կերել եմ: Այդ ժամանակ Լեոն շուտով պետք է 22 տարեկան դառնար: Շուտով ես 42, իսկ Լեոն 43 տարեկան ենք դառնալու և դա ուղղակի խելագարություն է», - ասում է դերասանուհին:

«Ես չափազանց շնորհակալ եմ այդ ընկերության համար: Մենք նրա հետ արդեն ընտանիք ենք: Դա այնքան հազվադեպ հանդիպող երևույթ է Հոլիվուդում», - ընդգծել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ «Տիտանիկից» բացի զույգը միասին 2008թ. նկարահանվել է նաև «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմում: քեյ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: