Հայերեն   English   Русский  

Ուկրաինացի պատգամավորը պատմել է Պորոշենկոյի և Ավակովի միջև հակամարտության մասին


  
դիտումներ: 2623

Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի արտահաստիքային խորհրդական Անտոն Գերաշչենկոն պատմել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու օրից ի վեր Պորոշոնկոյի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև հակամարտությունը շարունակվում է: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքով` հակամարտությունը պայմանավորված է Ուկրաինայի անվտանգության և հետաքննությունների անցկացման հարցերում նրանց ունեցած տարբեր մոտեցումներով:

«Նախագահը ցանկանում էր իրավապահ մարմինների վրա ամբողջ իշխանությունն իր ձեռքը կենտրոնացնել, իսկ «Ժողովրդական ճակատը», ես և Արսեն Ավակովը կարծում ենք, որ դա շատ վտանգավոր նախադեպ է», - «Украинская правда» պարբերականը մեջբերում է Գերաշչենկոյի խոսքերը:

Նա հավելել է, որ այս պահին նախագահը պատասխանատու է Ուկրաինայի Անվտանգության ծառայության համար, Գերագույն Ռադային առաջարկում է գլխավոր դատախազի թեկնածությունը, իսկ Ավակովը «երկրում իշխանության հավասարակշռությունն» է հանդիսանում:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Պորոշենկոյից իր կախվածության աստիճանը չափազանցված է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: