Մելանիա Թրամփը` Թաիլանդի վարչապետի հետ հանդիպմանը. Լուսանկարներ
Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը Սպիտակ տանը հերթական օտարերկրյա առաջնորդին են ընդունել` Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչային և վերջինիս կնոջը: Գրում է Elle.ru-ն:
Պրայուտին և կնոջը Սպիտակ տանը Մելանիա Թրամփը դիմավորել է աշխարհահռչակ Alexander McQueen նորաձևության տան գարուն-աշուն 2018 հավաքածուի լակոնիկ զգեստով, որը համադրել էր իր սիրելի Christian Louboutin ապրանքանիշի նավակ կոշիկներով:
Սպիտակ տան մուտքի մոտ ավանդական ֆոտոսեսիայից հետո ԱՄՆ-ի նախագահն ու Թաիլանդի վարչապետը երկու երկրների առևտրային հարաբերությունները քննարկելու նպատակով առանձնացել են: Իսկ ընդունելությունն ավարտվել է` Լաս Վեգասի հրաձգության հետևանքով զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: