ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա. Սպիտակ տուն
դիտումներ: 1197
«Մենք նախկինի պես շարունակում ենք աջակցել Հյուսիսային Կորեայի վրա ակտիվ դիվանագիտական ճնշմանը: Շարունակում ենք դա այժմ: Այժմ Հյուսիսային Կորեայի հետ անմիջական քննարկումների ժամանակը չէ: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին և դաշնակիցներին ավելին անել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ի տարբերություն նախկին նախագահների, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հարաբերություններում պարտություն չի կրի: