Հայերեն   English   Русский  

Ուկրաինացիները պահանջում են Պորոշենկոյի իմպիչմենտը. խնդիրագիրը հավաքել է անհրաժեշտ նվազագույն ձայները


  
դիտումներ: 1867

Ուկրաինայի բնակիչները պահանջում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը: Նախագահի դեմ անվստահության խնդրագիրը Կիևի քաղաքային խորհրդի կայքում հասցրել է անհրաժեշտ նվազագույն 5000-ից 5100 ձայն հավաքել: Գրում է Vesti.ru-ն:

Ուկրաինացիներն այն կարծիքին են, որ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն չի կատարել իր նախընտրական խոստումները և կոռուպցիայի մեջ է ներգրավված:

Փաստաթղթի համաձայն` Կիևի քաղաքային խորհրդի ղեկավարին և պատգամավորներին կոչ են անում մինչև Գերագույն ռադա հասցնել Պերոշենկոյի գործունեության նկատմամբ Կիևի շրջանի բնակիչների անվստահության արտահայտումը, քանի որ միջնորդագրի հեղինակների կարծիքով նա չի կատարել իր նախընտրական խոստումները և կոռուպցիայի վերաբերյալ հրապարակումներում է հայտնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: