Հայերեն   English   Русский  

Խլել են լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկն ու նրան փակել սենյակում. Պաշտպանը դատապարտում է


  
դիտումներ: 8768

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «ArmDay.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:

Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանին դուր չեն եկել իր հարցերը, և Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակել են սենյակում՝ պահանջելով ջնջել կրիչի պարունակությունը։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել Ոստիկանություն։

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: