Հայերեն   English   Русский  

Մերկելն Իսպանիայի վարչապետին աջակցություն է հայտնել երկրի միասնության հարցում


  
դիտումներ: 1523

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կատալոնիայում ճգնաժամը և իր աջակցությունն հայտնել թագավորության միասնության հարցում: Այդ մասին հաղորդում է Europa Press- ը` հղում կատարելով գերմանական կառավարության մամուլի քարտուղարին: Գրում է Russian.rt.com-ը:

Նա ստեղծված իրավիճակը քննարկել էր նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ:

«Նա նրանց հետ քննարկել է Գերմանիայում ընթացիկ իրավիճակը, վարչապետ Ռախոյի հետ զրույցում վերահաստատել իր աջակցությունը Իսպանիայի միասնությանը», - նշվել է հայտարարության մեջ:

Զրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը` հոկտեմբերի 7-ին:

Ավելի վաղ Ռախոն ասել էր, որ Կատալոնիայի անկախության հռչակումը ոչինչ չի տա:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե անցկացվեց, որի ընթացքում քվեարկողների 90% -ը անկախության օգտին էր քվեարկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: