Թրամփը` Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինում սխալ ուղղությամբ է ընթացել: Նրա խոսքով` երկիրը մեծ խնդիրների շեմին է կանգնած եղել: Սակայն այժմ Թրամփի խոսքով երկիրը ճիշտ ուղղու վրա է հայտնվել:
Թրամփը հայտարարել է, որ վերջին 25 տարիների ընթացքում տարբեր վարչակազմերի օրոք ԱՄՆ-ն մեծ խնդիրների ճանապարհին է եղել:
«Այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհը դեռևս չի տեսել», - հայտարարել է Թրամփը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Կիսինջերի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Թրամփի խոսքերը հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ սենատոր Բոբ Կորկերը New York Times ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ Թրամփն այնպես է վերաբերում նախագահի պարտականություններին, կարծես դա ռեալիթի շոու լինի:
Սենատորը նաև կարծիք էր հայտնել, որ այլ երկրների նկատմամբ Թրամփի անխոհեմ վարքագիծը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել: