Սպիտակ տանը մեկնաբանել են Թիլերսոնի հետ IQ-ներով համեմատվելու Թրամփի առաջարկը
դիտումներ: 1086
«Նախագահն անկասկած երբեք չի կասկածել, որ պետքարտուղարն անհավանական խելացի է, նա ընդամենը կատակել է», - հայտարարել է Սանդերսը ` ընդգծելով, որ չնայած լրատվամիջոցներում պարբերաբար տարածվող տեղեկություններին` Թրամփը և Թիլերսոնը կշարունակեն ձեռք ձեռքի տված խնդիրները լուծել:
Ավելի վաղ Թրամփը, Forbes ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում մեկնաբանելով այն տեղեկությունը, որ իբրև Թիլերսոնն իրեն հիմար է անվանել, առաջարկել էր պետքարտուղարի հետ IQ-ներով մրցել և վստահություն հայտնել, ով կհաղթի: