Կայանալու է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը
դիտումներ: 856
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է մինչև 2017 թ-ի վերջը այցելել Իրան:
Ինչպես մանրամասնել է պետության ղեկավարի օգնական Յուրիյ Ուշակովը, Պուտինը մտադիր է մասնակցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Այո՛, նախատեսվում է մինչև նոր տարի: Դա լինելու է Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եռակողմ հանդիպում»,- ասել է Յուրիյ Ուշակովը:
Երեք երկրների նախագահների նախորդ հանդիպումը կայացել է Ադրբեջանում օգոստոսին: Բանակցությունների արդյունքում՝ ընդունվել է հռչակագիր, որում հաստատվել է եռակողմ համագործակցության զարգացման մտադրությունը: