Հայերեն   English   Русский  

​ Մերկելը Ռուսաստանին մեղադրել է ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ ունենալ ցանկացող երկրների համար խնդիրներ ստեղծելու մեջ


  
դիտումներ: 1134

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է ԵՄ-ի հետ սերտ կապեր ունենալու փորձ կատարող երկրների համար խնդիր ստեղծելու համար:

Նա ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է այնպես անել, որ իր երկրին հարևան մի շարք երկրներ դեպի Արևմուտք հակվելու փոխարեն կախված լինեն Ռուսաստանից:

Նա մատնանշել է անջատված շրջաններում սառեցված կոնֆլիկտները, ինչպես օրինակ Մերձդնեստրը Մոլդովայում և Ռուսաստանի միջամտությունը արևելյան Ուկրաինայում:

Ռուսաստանը վերջին ամիսներին դժգոհություն է արտահայտել դեպի Եվրոպա Մոլդովայի ձգտումների կապակցությամբ՝ արգելելով այդ երկրից որոշ ապրանքատեսակների ներկրումը:

Բացի դրանից Մերկելը Մոսկվային մեղադրել էր արևմտյան Բալկանյան երկրներին տնտեսապես և քաղաքապես իրենից կախման մեջ գցելու փորձ կատարելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: