Ինչո՞ւ եք Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդը կցում վարչապետին, եթե մնացած խորհուրդները չեն գործում. Վահե Էնֆիաջյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:
«Այո´, ես վարչապետի հանձնարարականով ստանձնել եմ այս աշխատանքը: Միևնույն ժամանակ, ամեն ինչ արել եմ մի օրենք ստեղծվի, որը կնպաստի իր նպատակի իրականացմանը, այն է՝ հայ ընտանիքի ամրապնդումը»,- ասաց փոխնախարարը:
«Վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, որոնք չեն գործում: Որն է նպատակը՝ ստեղծել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն էլ վարչապետին կից այս պարագայում: Այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսությո՞ւն հաղորդել։ Ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են, իսկ եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,- հետաքրքրվեց պատգամավորը»,-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ տարբեր խորհուրդներ են գործում: Դրանք կարևոր օղակ են գործադիր իշխանության ու հանրության երկխոսության համար:
Պատգամավորի խոսքով՝ այսօր թիվ մեկ հիմնախնդիրը պետք է լինի ՀՀ ընտանիքում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը: Այնուհետև հիշեցրեց դաշինքի 15 կետերի մասին՝ հարցնելով, թե օրինակ հենց փոխնախարարը տեղյա՞կ է դրանցից:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ ինքը համապատասխան լիազորություններ չունի խմբակցության կողմից ներկայացված կետերին պատասխան տալու:
«Բայց նշեմ՝ կառավարության հիմական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-նշեց Քոչարյանը: