Հայերեն   English   Русский  

​Սահակաշվիլին միացել է Գերագույն ռադայի մոտ կազմակերպված ցույցի մասնակիցներին


  
դիտումներ: 1369

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին միացել է Կիևի կենտրոնում` Գերագույն ռադայի հարևանությամբ կազմակերպված ցույցի մասնակիցներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է «СТРАНА.ua» պորտալը, Սահակաշվիլին իր համախոհների հետ անցել է մետաղական իրերը որսացող սարքի միջով:

Ցուցարարները մեծ ոգևորությամբ են ընդունել Սահակաշվիլիին:

«Սա մեծ ճանապարհի սկիզբ է: Ես այստեղ երեք հեղափոխություն եմ տեսել», - հայտարարել է նախկին նահանգապետը` խոստանալով «հաղթել սպեկուլյանտին»:

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Գերագույն ռադայի շենքի մոտ կազմակերպված ցույցին ավելի քան 2 հազար մարդ է մասնակցում, որոնց թիվն աճում է:

Բողոքի զանգվածային ցույցը մի շարք ուկրաինական քաղաքական ուժեր են կազմակերպել, որոնց թվում նաև Միխայիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: