Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն հրաժարվել է ցուցարարների հետ հանդիպել


  
դիտումներ: 1026

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախնական տվյալներով պատրաստ էր հանդիպել Գերագույն ռադայի շենքի մոտ ցույցեր կազմակերպած քաղաքացինեի շահերը ներկայացնող երեք պատգամավորների հետ, սակայն այնուհետև այդ հանդիպումն անընդունելի է համարել: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահ Արթուր Գերասիմովը: Նա բացատրել է, որ հոկտեմբերի 18-ին Պորոշենկոյին հանդիպման խնդրանքով դիմել է ժողովրդական պատգամավոր Մուստաֆա Նայեմը և այդ հանդիպումը հաստատվել է: Սակայն Գերասիմովի խոսքով` վարչակազմ են ժամանել նաև այլ մարդիկ, որոնք նռնակներ են նետել և «հատել սահմանը»:

Ուկրաինայի նախագահը մասնավորապես անընդունելի է համարել պատգամավորներ Յուրի Լևչենկոյի և Յուրի Դերևյանկոյի հետ հանդիպումները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հրաժարվել է Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույցեր կազմակերպած քաղաքացիների հետ հանդիպել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: