Օբաման վերադառնում է քաղաքականություն
դիտումներ: 658
ԱՄՆ նախկին նախագահը պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ նախընտրական քարոզարշավի կմեկնի Վիրիջինիա և Նյու Ջերսի՝ Դեմոկրատական կուսակցության նահանգապետի 2 թեկնածուների շուրջ սևամորթ ընտրազանգվածին համախմբելու համար: Ընտրություններին մնացել է երեք շաբաթ:
Նյու Ջերսիի և Վիրջինիայի բնակիչները նոր նահանգապետերին կընտրեն նոյեմբերի 7-ին: Եթե առաջին նահանգում ընտրությունների ելքը պարզ է (հաղթում է դեմոկրատ Ֆիլիպ Մերֆին), Վիրջինիայում բուռն պայքար է սպասվում:
Մինչ այս Օբաման չէր մասնակցում քաղաքական գործընթացներին, թեև մի քանի անգամ հասցրել է քննադատել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: