Հայերեն   English   Русский  

Սիրիայի տարածքի 92,6%-ը ազատագրված է ԻՊ-ի ահաբեկիչներից. ՌԴ ՊՆ


  
դիտումներ: 1216

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Սիրիայի տարածքի գրեթե 92,6%-ը ազատագրված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:

Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում գրեթե 400 ռազմական թռիչք են իրականացրել, որոնց արդյունքում հաջողվել է ահաբեկիչների ավելի քան 1,2 հազար օբյեկտ ոչնչացնել:

Բացի այդ նախորդ շաբաթվա ընթացքում ռուս սակրավորները Դեյր Էզ Զորում ավելի քան 210 հա տարածք են ստուգել և արդյունքում 6,8 հազար պայթյունավտանգ առարկաներ ականազերծել:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավբովրման դեմ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: