Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը պատմել են թվիթերում Դոնալդ Թրամփի կատարած գրառումների կարևորության մասին


  
դիտումներ: 1016

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միշտ կողմ է եղել ժողովրդի հետ ուղիղ շփմանը` առանց շտկումների և միջնորդների: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, որ դա դրական է, դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է նախագահը նախագահ մնում: Նա շատ հաճախ անմիջականորեն ամերիկացիներին է դիմում և հենց նրանց հետ խոսում: Կարծում եմ, որ դա դրական հատկանիշ է», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդականները խորհուրդներ տալիս են Թրամփին թվիթերում գրառումներ կատարելիս:

Ինչպես ավելի վաղ Անկախը հայտնել էր, ԱՄՆ-ի սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը կոչ էր արել Դոնալդ Թրամփին դադարել թվիթերում անիմաստ «բառերի պատերազմից» և սկսել գործել հօգուտ ամերիկացիների շահերի:

Ավելի վաղ Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը օգտագործում է թվիթերը, որպեսզի իր անունից հայտարարություններ անի, նախքան դրանով լրատվամիջոցները կսկսեն զբաղվել:

Իսկ հուլիսին հենց Թրամփը թվիթերն իր ձայն էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: