Հայերեն   English   Русский  

​Կրեմլում մեկնաբանել են Ղրիմի մասին Սոբչակի խոսքերը


  
դիտումներ: 2366

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Քսենիա Սոբչակի խոքերը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմն ուկրաինական էր անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա բնույթով և ձևով սխալ հայտարարություն է` և միջազգային իրավունքի տեսանկյունից, և դե յուրե և դե փակտո: Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է կազմում, Ղրիմի տարածքային և ինքնիշխան պատկանելիության հարցը որևէ կերպ և որևէ մեկի հետ քննարկման ենթակա չէ», - ընդգծել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահական ընտրություններին պաշտոնապես իր մասնակցության մասին հայտարարած Քսենիա Սոբչակը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմը ուկրաինական տարածք է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: