Հայերեն   English   Русский  

Ջո Բայդենը և Լեդի Գագան համատեղ կոչով են հանդես եկել


  
դիտումներ: 1799

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և ամերիկացի երգչուհի Լեդի Գագան համատեղ տեսաուղերձ են ձայնագրել, որում սեռական ոտնձգության և բռնության դեմ համընդհանուր պայքարի կոչ են արել: Գրում է Russian.rt.com-ը:

«Որևէ տղամարդ իրավունք չունի ձեռք բարձրացնել կնոջ վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը ինքնապաշտպանության մասին է: Վերջակետ», - ասել է Բայդենը:

«Ես ինքս սեռական ոտնձգության զոհ եմ և ամեն ինչ գիտեմ դրա հետևանքների մասին ... վնասվածք` հոգեբանական, ֆիզիկական, հուզական», - ասել է երգչուհին:

Նա նաև հավելել է, որ շատ կարևոր է, որպեսզի կողքիդ լինի այնպիսի անձ, որին կարելի է վստահել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նկատմամբ, որը սեռական ոտնձգությունների և բռնության բազմաթիվ դեպքերի մեջ է կասկածվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: