Հռոմի պապի դեմ սեփական եկեղեցում «պատերազմ» է ընթանում. Guardian
Պարբերականի տվյալներով` ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող համեստ և խոնարհ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում կատարած բարեփոխումների պատճառով խիստ զայրացրել է պահպանողականներին և իր դեմ բողոքի ակցիաների հանգեցրել:
«Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի ամենաատելի մարդկանցից մեկն է : Նրան ատում են ոչ թե աթեիստները, բողոքականները, մուսուլմանները, այլ նրա հետևորդներից ոմանք», - նշվել է հրապարակված հոդվածում:
Հոդվածի համաձայն` Հռոմի կաթոլիկ եկեղեցում պապի հակառակորդները նրա դեմ պայքարի են պատրաստվում: Պահպանողականները կարծում են, որ Ֆրանցիսկոսի զգուշավոր բարեփոխումները սպառնալիք են ներկայացնում այն հավատի համար, որ եկեղեցին սովորեցնում է հավիտենական ճշմարտությունները և հարց է առաջանում, եթե կաթոլիկ եկեղեցին դա չի սովորեցնում, ապա որն է դրա իմաստը, նշվել է նյութում: Պարբերականը գրում է, որ փորձաքարերի շարքում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը ամուսնալուծությունների և կրկնակի ամուսնությունների հարցում:
Պարբերականը հայտնում է, որ ներկայիս ճգնաժամն ամենալուրջն է 1960թթ. ազատական բարեփոխումներից հետո:
Ֆրանցիսկոսի ընդունած փոփոխությունների պահպանումն ապահովելու համար եկեղեցին պետք է ընդունի դրանք, իսկ դա մի հարց է, որի պատասխանը չի գտնվի Հռոմի պապի կյանքի ընթացքում: Ոչ ոք չգիտի, թե արդյոք հաջորդ Հռոմի Պապը կփորձի հակասել Ֆրանցիսկոսի բարեփոխումներին, և այս հարցից է կախված «կաթոլիկ եկեղեցու ապագան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապը կոչ է արել Իտալիայի քաղաքների քաղաքապետերին փախստականների համար «ընդլայնել տարածքները»: