Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը սեր է խոստովանել Ալեքս Ռոդրիգեսին


  
դիտումներ: 2793

Ինչպես հայտնի է, 48-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 42-ամյա Ալեքս Ռոդրիգեսի սիրավեպն արդեն 8 ամիս է շարունակվում, և կարծես թե զույգը չի շտապում հիասթափեցնել իրենց երկրպագուներին և ընդհակառակը` առիթը բաց չի թողնում սոցիալական ցանցերում իրենց սերը միմյանց նկատմամբ արտահայտելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

Հերթական անգամ ինստագրամ սոցիալական ցանցում սիրելիի հետ լուսանկար հրապարակելով` լուսանկարին կից Լոպեսը հետևյալ գրառում է կատարել.

«Հուսով եմ, այսօր դու ժպտում ես: Դու ստիպում ես իմ սրտին ու հոգուն ժպտալ: Սիրում եմ քեզ»:

Սիրահարները վաղուց արդեն չեն թաքնվում տեսախցիկներից և հաճախ միասին զբոսանքների են գնում և տարբեր աշխարհիկ միջոցառումների մասնակցում:

Լոպեսն իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում խոստովանել էր, որ Ռոդրիգեսի հետ հարաբերություններն իրեն շատ ավելի լավն են դարձրել:

«Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի պայծառ շողալ: Ես ավելի լավն եմ դարձել որպես անձ, որպես դուստր, որպես մայր և որպես գործընկեր: Ես ուզում եմ ավելի լավը լինել և դա ինձ դուր է գալիս», - խոստովանել է Լոպեսը:լո





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: