Հայերեն   English   Русский  

​Ուկրաինայում հայտարարել են Թուրքիայի՝ Ղրիմը գրավելու մտադրության մասին


  
դիտումներ: 1381

Ուկրաինական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գրավել Ղրիմը:

Քաղաքական գործիչը նման տեսակետ է հայտնել «NewsOne» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ղրիմի թաթարական ժողովրդի մեջլիսի առաջնորդների ազատ արձակումը:

«Թուրքիան Ղրիմը համարում է իր հինավուրց տարածքը, և ես չեմ բացառում, որ հաջորդ քայլը կարող է լինել այն, որ Թուրքիա քայլ կգործադրի ոչ թե ազգային ինքնավարության, այլ, ընդհանարպես, պետության ստեղծման ուղղությամբ»,- հայտարարել է Տյանիբոկը:

Ըստ նրա՝ նման հեռանկարը մեծ վտանգ է պարունակում, քանի որ Ուկրաինայի նախագահի կողմից երկրի սահմանադրությունում փոփոխությունների հաստատման շնորհիվ երկրի կազմում Ղրիմի վերադարձման դեպքում Ուկրաինան կարող է նորից կորցնել այդ տարածքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: