Հայերեն   English   Русский  

Հայաստանում 2018թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի սպասվում, իսկ ջու՞րը


  
դիտումներ: 936

Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի թանկացում 2018թ. չի սպասվում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի հարցին

:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք դեռևս չեն ավարտվել, սակայն կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018թ. Հայաստանում չի սպասվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սողոմոնյանը:

Նա նաև հավելեց, որ սակագնի թանկացման հայտ ունեն միայն «Վիոլա ջուր» ընկերությունից՝ ընդգծելով, որ իրենք արդեն այդ հարցի շուրջ ուսումնասիրությունները սկսել են:

«Մենք արդեն սկսել ենք մոնիթորինգը: Հավանաբար, նոյեմբերի ընթացքում կավարտենք ուսումնասիրություններն ու մոնիթորինգը և կներկայացնենք մեր կարծիքը»,- ընդգծեց Սողոմոնյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: