Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում կունենա ՄԽ համանախագահների հետ


  
դիտումներ: 813

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպում կունենա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Սրջան Դարմանօվիչի հետ հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մամեդյարովը նշել է, որ այդ հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը լինելու են Մոսկվայում: Վերջինս հավելել է, որ միջնորդներից համանախագահների մասնակցությամբ նախարարների հանդիպում անցկացնելու շուրջ հրավել է ստացել: Սակայն դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:

«Ներկայումս հստակ է այն, որ ես Մոսկվայում հանդիպելու եմ համանախագահների հետ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: