Հայերեն   English   Русский  

Սիրիական բանակն ազատագրել է Դեյր Էզ Զորը


  
դիտումներ: 642

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի բանակը և դաշնային ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել Դեյր Էզ Զորում: Գրում է Ria.ru-ն:

Այդ մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:

Այսօր սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերջին հենարանը:

Նախօրեին մարտեր ընթացել են Ալ Ռաշիդիա, Ալ Արդի շրջաններում և ալ Բաջն, Աբու Ադեդ թաղամասերում, որտեղ ահաբեկիչները դեռևս դիմադրություն էին ցուցաբերում:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի սկզբին սիրիական բանակին հաջողվել էր ճեղքել Դեյր Էզ Զորի երեք տարվա շրջափակումը և միանգամից քաղաքի արևելյան շրջաններում հարձակման անցնել:

Հյուսիս-արևմուտքում ռազմավարական բարձունքներից ահաբեկիչներին դուրս շպրտելով` նրանք կարողացան հասնել Եփրատ գետի արևմտյան ափին և ամրապնդել այն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: