Սիրիայի բանակը լիովին վերահսկողություն է սահմանել ԻՊ-ի վերջին հենակետում
դիտումներ: 455
«Սիրիական բանակը Դեյր Էզ Զոր նահանգի արևելքում լիովին վերահսկողություն է սահմանել Ալ Բուքեմալ քաղաքում», - հայտնել է հրմանատարը:
Նրա խոսքով` Սիրիայի զինված ուժերը հետախուզելով սկսել են քաղաքը մաքրել ահաբեկիչների թողած պայթուցիկ սարքերից և ականներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարական զորքերը դաշնակցային ուժերի հետ համատեղ ամբողջովին սեղմել են Ալ Բուքեմալի շուրջ օղակը: