Խոհանոցային հնարքներ, որոնք անկասկած կհեշտացնեն ձեր կյանքը. Լուսանկարներ
1.Որպեսզի յուրաքանչյուր անգամ սոխ մաքրելուց հետո խուսափեք արցունքներից, այն միանգամից մեծ քանակությամբ կտրատեք և սառեցրեք:
2.Ձվի կճեպը հեշտությամբ մաքրելու համար եռացրած ջրի մեջ մի փոքր քացախ ավելացրեք:
3.Խոհանոցային տախտակի տակ անձեռոցիկ դրեք, որպեսզի այն չսահի:
4.Հավի կրծքամիսը նախապես սիրելի մարինադի մեջ թողեք, որպեսզի հետո կարողանաք այն ավելի արագ պատրաստել:
5.Ձեր նախընտրած կանաչեղենը ձիթապտղի յուղի մեջ սառեցրեք: Այդ նպատակով սառույցի համար նախատեսված աման օգտագործեք:
6.Նախքան միկրոալիքային վառարանի մեջ սնունդ տաքացնելը, այն անձեռոցիկով փակեք, որպեսզի կերակրատեսակը չչորանա:
7.Որպեսզի մեղրը սպասքին չդիպչի այն նախապես ձիթայուղով պատեք:
8.Եթե ձուն կոտրելուց հետո կճեպը ամանի մեջ է ընկել, այն ավելի հեշտ է խոնավ մատով հանել:
9.Պլաստմասե շշի միջոցով կարելի է հեշտությամբ ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից:
10.Միանգամից մի քանի սխտոր մաքրելու համար դրանք պլաստմասե կոնտեյների մեջ դրեք, փակեք այն և լավ թափահարեք:
11.Սառնարանից նոր հանած կարագն արագ փափկեցնելու համար այն երեք րոպեով տաք բաժակով ծածկեք:
12.Սխտորը դանակի եզրին չի դիպչի, եթե այն նախապես ձիթայուղով պատեք:
13.Որպեսզի շագանակագույն շաքարավազը չքարանա, մի կտոր սև հացի հետ պահեք:
14.Ձուն եփելու փոխարեն շոգեխաշեք այն: 12 րոպե անց ձուն պատրաստ կլինի և հեշտությամբ կմաքրվի:
15. Չուգունե տապակը մաքրելու համար, դրա մեջ մեծ քանակությամբ աղ և ջուր լցրեք և եռացրեք: