Ռիհանան և Ամալ Քլունին կմասնակցեն Met Gala 2018-ի կազմակերպչական աշխատանքներին
Ամենամյա Met Gala պարահանդեսը նորաձևության աշխարհի համար տարվա ամենաերկար սպասված իրադարձություններից է, որի շրջանակներում կարմիր գորգի վրա ներկայանալու համար աստղային հյուրերը ամենամյա ցուցահանդեսի և պարահանդեսի թեմայի մասին տեղեկանալուց հետո առնվազն կես տարի նախապատասրտվում են դրան: Գրում է Popcornnews.ru-ն:
Հաջորդ տարի պարահանդեսը տեղի կունենա մայիսի 7-ին, և դրա անփոփոխ կազմակերպիչ Աննա Վինտուրը հասցրել է արդեն հաղորդավարներ ընտրել:
Երեկոյի հաղորդավարներ և համակազմակերպիչներ դառնալու պատվին արժանացել են երգչուհի Ռիհանան, իրավապաշտպան Ամալ Քլունին և դիզայներ Դոնաթելա Վերսաչեն:
Ռիհանան և Դոնաթելա Վրեսաչեն իրենց բավական ազատ են զգում այս պարահանդեսի շրջանակներում և արդեն բազմիցս մասնակցել են դրան, իսկ Ջորջ Քլունիի կնոջ համար նման միջոցառում վարելն անսովոր կլինի:
Ամալ Քլունին պարահանդեսին ընդամենը մեկ անգամ է ներկա գտնվել` 2015թ. որպես Ջորջ Քլունիի կին: Նախորդ տարի ամուսինները պարահանդեսին ներկա չէին գտնվել Ամալի հղիության պատճառով: