2018 թ. Բյուջեով պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը կաճեն
2018 թվականի բյուջեում 172.4 միլիարդ կապիտալ ծախս է նախատեսված, որը 73%-ով ավելի է, քան 2017-ին նախատեսածը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018թվականի Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Անդրադառնալով ծախսերի բաշխմանը՝ նախարարը նշեց, որ 2018թ, բյուջեով պաշտպանության ոլորտին ուղղված ծախսը կկազմի բյուջեի 12%-ը, պետական պարտքի սպասարկումը՝ 10%-ը, սոցիալական ոլորտը՝ 27 % և այլն:
Արամյանի խոսքով, ներդրողների համար պետք է առավելագույնս նվազեցնել ապագայի հանդեպ ռիսկերը, այդ պատճառով 2018 թվականի բյուջեով պաշտպանական ոլորտին ուղղված ծախսերը կազմում են բյուջեի ամենամեծ բաժինը, իսկ 2018 թվականին 0.4 տոկոսային կետով այդ ծախսերը կաճեն:
Սոցիալական և կրթական ոլորտին ուղղվող ծախսերը գրեթե նույնն են,մի փոքր նվազում կա առողջապահության ոլորտում: