Պետդեպարտամենտում հայտարարել են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների 95%-ի կորստի մասին
դիտումներ: 1089
Այդ մասին նշվել է Պետեդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
«Մակգերկը ընդգծել է, որ այն պահից ի վեր, երբ 2014թ. մեր կոալիցիան ձևավորվեց, ԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքում և Սիրիայում կորցրեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 95%-ը», - նշվել է տարածված հայտարարության մեջ:
Հաղորդվել է, որ ավելի քան 7,5 միլիոն մարդ ազատ է արձակվել ահաբեկիչների գերությունից, իսկ 2,6 միլիոն իրաքցիներ իրենց տներ են վերադարձել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սիրիայում ավարտվում է «միջազգային ահաբեկչության օջախի» ոչնչացումը: