Քիմ Քարդաշյանն օծանելիքի թողարկման կապակցությամբ նոր ֆոտոշարք է ներկայացրել. Լուսանկարներ
Այսպես օրինակ նախօրեին Քիմ Քարդաշյանը իր հերթական օծանելիքն է ներկայացրել` Crystal Gardenia-ն, որի ստեղծման համար ինչպես հայտարարել է Քարդաշյանն իրեն ոգեշնչել է հայրը:
«Հենց հայրս է օծանելիքի հանդեպ իմ մեջ սեր արթնացրել: Իր յուրաքանչյուր ճամփորդությունից նա ինձ և Քորթնիի համար օծանելիքներ էր բերում: Աշխատելով սեփական օծանելիքիս վրա` ես վերահսկել եմ բոլոր գործընթացները` գովազդային արշավը, սրվակի ընտրությունը, իհարկե հենց բույրը և այլն», - ասել է Քարդաշյանը:
Հավանաբար ավելորդ է նշել, թե ինչ ժողովրդականություն է վայելում Քարդաշյանի թողարկած KKW Beauty կոսմետիկական ապրանքանիշը, որի առաջին պարագաները, հունիսի 21-ին վաճառքում հայտնվելով, կես ժամում հեռուստաաստղին 14 միլիոն դոլարի եկամուտ բերեցին:
«Քիմի պատմությունը ոգեշնչում է, քանի որ այն իր մեջ համադրում է տաղանդ, աշխատասիրություն և նորարարություն: Իսկ Crystal Gardenia օծանելիքի թողարկումն ինձ ոչ այնքան կոմերցիա թվաց, որքան անձնական պատմություն, և հենց այդ պատճառով էլ ես որոշեցի պատմել դրա մասին», - ասել է Violet Grey-ի հիմնադիր Կասանդրա Գրեյը: