Հայերեն   English   Русский  

Միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է Էմբեր Հերդի հետ բաժանման մասին


  
դիտումներ: 1165

Rolling Stone ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է անձնական կյանքի` նոր սիրելիի փնտրտուքների և դերասանուհի Էմբեր Հերդի հետ բաժանման մասին: Գրում է Spletnik.ru-ն:

Դերասանուհու և միլիարդատերի բաժանման մասին տեղեկություն լրատվամիջոցները տարածեցին օգոստոսին, սակայն մեկ շաբաթ անց պապարացիները զույգին համբուրվելիս էին նկատել: Սակայն զույգն հետագայում այդպես էլ չվերամիավորվեց: Նոր հարցազրուցի ընթացքում Մասկը հաստատել է, որ դա գլխավորապես Էմբերի ընտրությունն է եղել:

«Մենք բաժանվեցինք, ավելի ճիշտ կլինի ասել նա լքեց ինձ», - հայտարարել է Մասկը` խոստովանելով, որ իսկապես սիրահարված է եղել Հերդին:

Նա իրենց բաժանումը որպես ծանր և հիվանդագին է անվանել, սակայն դրա հետ մեկտեղ խոստովանել, որ չի կարող միայանակ երջանիկ լինել:

«Չեմ ցանկանում միայնակ լինել: Մամուլում արդեն տեղեկություն եղել է , որ ԱՄՆ-ի ամենացանկալի փեսացուներից մեկը ներկայումս ակտիվ փնտրտուքների մեջ է գտնվում», - ասել է Իլոն Մասկը:

«Երջանիկ չեմ լինի, եթե կողքիս ինչ-որ մեկը չլինի` միայնակ անկողինը սպանում է ինձ: Դա չի նշանակում, որ ես չգիտեմ, թե ինչ է նշանակում միայնակ ապրել, երբ բարձի վրա կողքիդ որևէ մեկը չկա: Ես մեկ գիշերվա համար հարաբերություն չեմ փնրտում` ինձ երկարաժամկետ հարաբերություններ են անհրաժեշտ: Ես լուրջ զուգընկերուհի և հարազատ հոգի եմ փնտրում», - հայտարարել է Հերդի նախկին ընկերը:

Հիշեցնենք, որ ինչպես միլիարդատերը, այնպես էլ դերասանուհին բազմիցս հայտարարել են, որ բաժանումից հետո ջերմ հարաբերություններ են պահպանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: