Հայերեն   English   Русский  

Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները Անթալիայում հանդիպում կունենան


  
դիտումներ: 760

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև սիրիական հարցի շուրջ Սոչիում կայանալիք հանդիպման նախաշեմին կայանալու է երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ըստ թուրք դիվանագետի՝ արտգործնախարարների մակարդակով հանդիպումը կայանալու է Անթալիայում ընթացիկ ամսվա վերջին:

Թուրք նախարարը նշել է նաև, որ նախարարների հանդիպմանը հետ մեկտեղ նախագահների բանակցությունների նախաշեմին Սոչիում անցկացվելու է նաև փորձագետների մակարդակով հանդիպում:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ Աստանայի բանակցային գործընթացին, որը սկսվել է Հալեպում բախումների ավարտից հետո, այնուհետև միացել է Իրանը: «Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված բանակցությունների շնորհիվ ձեռնարկվել են կարևոր քայլեր, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ապահովում և դեսկալացիայի գոտու ձևավորում: Սակայն դեռևս ակտուալ է այն հարցը, թե որքան հաստատուն և երկարատև է լինելու Սիրիայի շուրջ համաձայնությունը քաղաքական կարգավորման բացակայության դեպքում»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ ընդգծելով Սիրիայում քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման կարևորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: