Հայերեն   English   Русский  

Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցել. Յենս Ստոլտենբերգ


  
դիտումներ: 1112

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռևս պատրաստ չեն ռազմական դաշինքի նոր անդամներ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ դաշինքի գլխավոր քարտուղարը հանդես եկել է Կանադայի Հալիֆաքս քաղաքում միջազգային անվտանգության հարցով տեղի ունեցած ֆորումի ընթացքում:

«ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության ստանդարտները: <...> Ուկրաինան և Վրաստանը դեռևս բարեփոխված չեն անհրաժեշտ ձևով, նրանք պետք է արդիականացնեն պաշտպանական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարեն և ամրապնդեն ժողովրդավարական ինստիտուտները », - հայտարարել է Ստոլտենբերգը:

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը հավելել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն օգնում է այդ երկրներին լուծել առկա խնդիրները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: