Հայերեն   English   Русский  

​Հայազգի հայտնի ձյուդոիստը հունվարից կմարզի Ռուսաստանի հավաքականը


  
դիտումներ: 747

Հայազգի հայտնի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին նա հայտնել է մեր թղթակցին:

2012-ին Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կիսաեզրափակչում Արսենը հաղթել է ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հաղթելով ճապոնացի Խիրոակի Խիրոակույին, դարձել է օլիմպիական չեմպիոն։ Արսեն Գալստյանը Ռուսաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալակիրն է։

Արսեն Գալստյանը 2018-ի հունվարից կմարզի Ռուսաստանի ձյուդոյի հավաքականը: «Ուժերս կներդնեմ սկսնակներին մարզելու գործում, որպեսզի հետագայում նրանք ևս մեդալներ նվաճեն մեր երկրի համար»,-ասել է չեմպիոնը: Նշենք, որ նա ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է: Արսենն ասել է, որ հայրենի գյուղի հետ կապն ամուր է պահում: Այնտեղ նրա տատիկն է ապրում, որը շատ է հպարտանում թոռան հաջողություններով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: