Հայերեն   English   Русский  

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարը որպես քող կիրառելու մեջ


  
դիտումներ: 551

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներին մեղադրել է նրանում, որ վերջինս փորձում էահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո Մերձավոր Արևելքում հաստատել իր համար ցանկալի կարգուկանոն:

«Մենք անընդմեջ խոսում ենք մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության մտահոգության մասին: «Իսլամական պետություն»-ը հայտնվեց, անհետացավ, սակայն հարցականներ մնացին: Չէ՞ որ դուք ասել էիք, որ Սիրիայից հեռացրել եք ԻՊ-ին, սակայն ինչո՞ւ են Սիրիա ուղարկվում զենքերով բեռնատարներ: Ո՞ր երկրի դեմ են դրանք օգտագործվելու:

Մենք գիտենք, թե բանն ինչում է: Նրանց չեն մտահոգում ո՛չ ահաբեկչության դեմ պայքարը, ո՛չ էլ խաղաղ բնակչության ճակատագիրը: Ահաբեկչության դեմ պայքարն օգտագործելով՝ նրանք փորձում են Մերձավոր Արևելքի նոր դիզայն ստեղծել»,- ասել է Էրդողանն Անկարայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթ ունենալիս:

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական մի խմբին փոխարինում է մեկ ուրիշը՝ նկատի ունենալով սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերը, որոնց Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության թև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: