Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը որդու հետ ընդունել է Սպիտակ տան սուրբծննդյան եղևնին. Տեսանյութ


  
դիտումներ: 1097

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան և որդին` Բերոնը Սպիտակ տան բակում դիմավորել են սուրբծննդյան եղևնին բերած աշխատակիցներին: 6 մ բարձրությամբ տոնական եղևնին Վաշինգթոն Վիսկոնս նահանգից է բերվել: Գրում է Russian.rt.com-ը:

Սպիտակ տունն արդեն սկսում են Սուրբ Ծնունդին նախապատրաստվել: Նախօրեին արդեն տոնական եղևնին Սպիտակ տուն է տարվել: Տոնի խորհրդանիշն ընդունել են Մելանիա և Բերոն Թրամփները:

Սովորաբար տոնածառի ընդունման արարողությունը տեղի է ունենում ուրբաթ օրը` Գոհաբանության օրից հետո: Սակայն այս տարի միջոցառումն ավելի շուտ է տեղի ունեցել, քանի որ նախագահն ընտանիքի հետ միասին Գոհաբանության օրը ոչ թե Սպիտակ տանը, այլ Ֆլորիդայի Փալմ-Բիչ քաղաքում է անցկացվելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: