Հայերեն   English   Русский  

​Թրամփների ընտանիքը Սպիտակ տանը մասնակցել է հնդկահավի ներման արարողությանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1300

Միացյալ Նահանգներում այս տարի Երախտագիտության օրը տոնելու են նոյեմբերի 23-ին: Իսկ նախօրեին տոնի կապակցությամբ Սպիտակ տանը կայացել է հնդկահավի ներման ավանդական արարողությունը: Գրում է Tatler.ru-ն:

Ներման արարողությանը նախագահի ընտանիքը ներկա է գտնվել ամբողջական կազմով` Դոնալդ և Մելանիա Թրամփները, նրանց որդին` Բերոնը, Իվանկա Թրամփը ամուսնու` Ջարեդ Քուշների և երեխաների հետ, ինչպես նաև Թիֆանի Թրամփը, որը Կալիֆորնիայում բնակվելու պատճառով հազվադեպ է Վաշինգթոնում լինում:

Նախագահի համար երկու հատուկ հնդկահավեր (Ուիշբոուն և Դրամստիկ) են Սպիտակ տուն բերել:

Սպիտակ տան պաշտոնական կայքում օրեր շարունակ քվեարկություն է անցկացվել և ԱՄՆ-ի քաղաքացիները որոշել են, որ ներում պետք է Դրամստիկին շնորհել:

Սակայն Ուիշբոունի ճակատագրի համար ևս պետք չէ անհանգստանալ, քանի որ չնայած ավանդույթին, երբ երկրորդ հնդկահավը նախագահի տոնական սեղանի վրա է հայտնվում, Թրամփի որոշմամբ այն կշարունակի ապրել կենդանաբանական այգում:

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: