Հայերեն   English   Русский  

​Օտարերկրացի կանանց հետ «անվայել կապերի» պատճառով Սպիտակ տան աշխատակիցներ են աշխատանքից հեռացվել


  
դիտումներ: 960

Սպիտակ տան երեք աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ասիա կատարած շրջագայության շրջանակներում օտարերկրացի կանանց հետ «անվայել կապերի» մեջ մեղադրանքների պատճառով:

Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ վարչակազմի այդ երեք աշխատակիցները եղել են երկրի նախագահի և փոխնախագահի անվտանգությունն ապահովող անձանց շարքում:

«Մենք տեղյակ ենք տեղի ունեցածի մասին, ներկայումս հետաքննություն է ընթանում», - պարբերականը մեջբերում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ռայթի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: