Հայերեն   English   Русский  

Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նշանադրության մասին տեղեկությունը


  
դիտումներ: 2425

Ինչպես հայտնի է, արևմտյան լրատվամիջոցները վաղուց տեղեկություն են տարածել արքայազն Հարիի և նրա սիրելիի` դերասանուհի Մեգան Մարքլի մոտակա նշանադրության մասին:

Իսկ որոշ լրատվամիջոցներ անգամ պնդում են, որ զույգը արդեն հասցրել է նշանադրվել: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ արդեն վերջին օրերի ընթացքուն ակտիվորեն քննարկվում է զույգի մոտակա ամուսնության մասին տեղեկությունը: Եվ հենց այդ պատճառով Բուքինգհեմյան պալատում այսօր ստիպված են եղել պաշտոնապես մեկնաբանել այդ տեղեկությունը:

Իսկ մեկնաբանությունն ըստ էության ոչ այնքան բովանդակալից է եղել:

«Մենք չենք պատրաստվում քննարկել Հարիի անձնական կյանքը», - կտրուկ պատասխանել է բրիտանական արքայական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը:

Սակայն լրատվամիջոցները գոհ են անգամ այդ պատասխանից, քանի որ զույգի մասին նախկինում որևէ պաշտոնական մեկնաբանություն չէր հնչել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: