Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը թողարկած օծանելիքի շնորհիվ 14 միլիոն դոլար է վաստակել


  
դիտումներ: 2175

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ցանկացած նախաձեռնություն և գործարք ինստագրամում ունեցած նրա 104 միլիոն հետևորդների շնորհիվ սովորաբար հաջողությամբ է պսակվում: Գրում է Tatler.ru-ն:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 16-ին վաճառքում հայտնվեցին Քիմ Քարդաշյանի թողարկած երեք նոր օծանելիքներ:

Վաճառքում հայտնված 300 հազար օծանելիքի սրվակների հիմնական մասը արդեն վաճառվել է առաջին իսկ օրը` հեռուստաաստղին միանգամից 10 միլիոն դոլար բերելով:

Ընդհանուր առմամբ Քարդաշյանը նոր օծանելիքի վաճառքի շնորհիվ 14 միլիոն դոլար է վաստակել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե դրանք ինչ բույր ունեն, քանի որ միայն Քիմի նախընտրելի առցանց խանութներում են վաճառվում:

Հավաքածուի մեջ երեք օծանելիք է ներառված` Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Քիմը թողարկեց նաև կոսմետիկական ապրանքանիշ, որի պարագաների վաճառքի շնորհիվ 2 ժամում կրկին ավելի քան 14 միլիոն դոլար վաստակեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: