Հայերեն   English   Русский  

Քեյթ Հադսոնը զարդարել է The Edit ամսագրի շապիկը. Լուսանկարներ


  
դիտումներ: 2112

Ինչպես հայտնի է, Քեյթ Հադսոնի մասնակցությամբ «Մարշալ» ֆիլմը վերջերս է վարձույթում հայտնվել: Իսկ ֆիլմի պրեմիերայի շրջանակներում Հադսոնը տարբեր լրատվամիջոցների ակտիվորեն հարցարույցներ է տալիս և ֆոտոշարքերի մասնակցում: Գրում է Popcornnes.ru-ն:

Դերասանուհին զարդարել է The Edit ամսագրի շապիկը:

38-ամյա դերասանուհին ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում խոստովանել է, որ մանուկ հասակում իր գլխավոր նպատակը ցանկացած հարցում ծնողների հավանության արժանանալն էր:

«Ես շատ կենտրոնացած երեխա էի: Երբեք չեմ վիճել ծնողներիս հետ, քանի որ ցանկանում էի նրանց հավանությանն արժանանալ: Երբեք դաջվածքով կամ պիրսինգով տուն չեմ վերադարձել, ալկոհոլ չէի օգտագործում նույնիսկ այն ժամանակ, երբ ընկերներս էին խմում: Ավագ դպրոցում տղաները սկսել էին ինձ հետաքրքրել, սակայն ես հավաքույթների չէի մասնակցում, քանի որ ինձ դասարանում այնքան էլ չէին սիրում: Իսկ հանգստյան օրերին ընկերներիս հետ ժամանակ չէի անցկացնում, քանի որ շատ ավելի լուրջ խնդիրներ ունեի: Եվ մինչև այժմ այդ սովորությունը պահպանվել է, քանի որ չեմ կարող որևէ բանով չզբաղվել», - խոստովանել է դերասանուհին:

Հադսոնը նաև հայտարարել է, որ պատրաստվում էր դերասանուհու փոխարեն երգչուհի դառնալ. «Ես կարծում էի, որ իմ ճանապարհը երաժշտությունն է, փոփ ոճը, սակայն ինձ դպրոցում մյուզիքլի փորձերի հրավիրեցին… Եվ դրանով ամեն ինչ ավարտվեց»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: