Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները հեծանիվներ կստանան՝ բարեգործական հեծանվավազքի արդյունքում
ՖԲ -յան գրառում
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ նախաձեռնության հեղինակը “Velo Pasadena” հեծանիվների խանութի տնօրեն Հրաչ Գևրիկյանն է:
Հեծանվավազքը տեղի է ունեցել երկու երթուղով՝ 55 և 35 մղոն տարածությամբ:
«Բարեգործական նախաձեռնությանը մասնակցել են թե՛ հայազգի, և թե՛ օտար մարզիկներ, այդ թվում՝ աշխարհահռչակ հեծանվորդներ, ԱՄՆ առաջնության բազմակի չեմպիոններ Ֆիլ Գայմոնը և Թոնի Քրուզը: Իսկ ծրագրին աջակցություն են ցուցաբերել հեծանվարդյունաբերության հետևյալ հայտնի ընկերությունները՝ SRAM, Mavic, BMC, Asos, Oakley»,- նշել է Ա. Բեգլարյանը և ավելացրել, որ կազմակերպիչների տեղեկացմամբ, գալիք տարեսկզբին հեծանիվները կուղարկեն Հայաստան և կփոխանցվեն նշյալ ընտանիքներին: