Հայերեն   English   Русский  

Եմենում կառավարական շենք է պայթեցվել. կան զոհեր


  
դիտումներ: 486

Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում ահաբեկիչները կառավարական շենք են պայթեցրել: Ահաբեկիչների տեղարդրված ռումբը պայթել է Աբու-Դհար ալ-Ղաֆարի շրջանում գտնվող ֆինանսների նախարարության շենքի հարևանությամբ: Գրում է Vesti.ru-ն:

РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Պայթյունից հետո շրջանում անկարգություններ են սկսվել:

Նախնական տվյալներով` երկու մարդ զոհվել է, երեքը` կրիտիկական ծանր վիճակում հոսպիտալացվել:

Ռումբն ավտոմեքենայի մեջ է տեղադրված եղել, որն ահաբեկիչները Ֆինանսների նախարարության շենքի դիմաց են կայանել: Շենքը լուրջ վնասվել է: Պայթյունի հետևանքով հարևան կառույցները ևս տուժել են:

Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել իրականացված հարձակման պատասխանատվությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: