Սպիտակ տանը Ռուսաստանի հարցում դեռևս հստակ մոտեցում չի մշակել. Լավրով
«Ակնհայտ է, որ Սպիտակ տունը դեռևս ռուսական ուղղությամբ հստակ մոտեցում չի մշակել: Հենց նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և նախընտրական քարոզարշավի ընթացքում, շարունակում է հավաստիացնել, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները և ակտուալ միջազգային հարցերի շուրջ համագործակցել», - ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը մեջբերում է նախարարի խոսքերը:
Սերգեյ Լավրովը հավելել է նաև, որ Թրամփն այդ մասին բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում Դանանգում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կամակերպության գագաթնաժողովի շրջանակներում:
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, Թրամփի շատ գործողություններ իներցիոն բնույթ են կրում և գրեթե չեն տարբերվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքական գծից:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Թրամփը չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր մտադրությունից: