Հայերեն   English   Русский  

Թաեքվոնդոյիստները Բաթումի փոխարեն կմեկնեն Թբիլիսի


  
դիտումներ: 729

Դեկտեմբերի 1-ին թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

«Մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 2-3-ը, կմասնակցի Հայաստանի մինչեւ 17 տարեկան տասնմեկ մարզիկ: Ի սկզբանե մրցաշարը կոչվում էր «Բաթումի օփեն» եւ պետք է անցկացվեր Բաթումում: Սակայն տեղի հյուրանոցում հրդեհի հետ կապված հայտնի դեպքից հետո կազմակերպիչները որոշեցին մրցաշարը տեղափոխել Թբիլիսի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Վարդան Ղահրամանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: