Դմիտրի Մեդվեդևն` իր ապագա ծրագրերի մասին
«Հետագայում մենք կշարունակենք ծառայել Ռուսաստանին, քանի որ ես ոչ միայն սիրում եմ այս աշխատանքը, որով զբաղվել եմ իմ ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում: Ինձ պարզապես դուր է գալիս ապրել և աշխատել Ռուսաստանի Դաշնությունում», - ասել է վարչապետը «Россия 24» հեռուստաընկերության եթերում` պատասխանելով այն հարցին, թե ապագայի հետ կապված ինչ պլաններ ունի:
Մեդվեդևը նաև շնորհավորել է լրագրողներին և երկրի բոլոր քաղաքացիներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց երջանկություն և առողջություն մաղթել:
Ավելի վաղ ՌԴ վարչապետը պատմել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման տպավորությունների մասին: