Հայերեն   English   Русский  

Դմիտրի Մեդվեդևը` նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին


  
դիտումներ: 1435

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսաստանյան հեռուստաալիքներին տված հարցազրույցի շրջանակներում պատասխանել է առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցերին: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախագահի պաշտոնի թեկնածուների մասին ամեն ինչ շուտով պարզ կդառնա», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ եթե գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրի իր թեկնածությունը «Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ամեն կերպ կաջակցի նրան:

Նրա խոսքերով` Պուտինը «հաջող նախագահ է»:

Դմիտրի Մեդվեդևը նաև պատմել է, թե արդյոք պատրաստ է կրկին մասնակցել նախագահական ընտրություններին:

«Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ներկայիս քաղաքական շրջանում կամ ներկայիս քաղաքական սեզոնում, ես ինքս ինձ այդ պաշտոնում չեմ տեսնում», - հայտարարել է ՌԴ վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: