Հայերեն   English   Русский  

Պաշտպանության փոխնախարարը չհերքեց, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից


  
դիտումներ: 2486

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Կլինի նախագահի հրամանագիր, կիմանաք»,- ասաց Պաշտպանության փոխնախարարն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: